Իրավական11:59, 02 Սեպտեմբեր 2020
Ավստրիայում Թուրքիայի օգտին լրտեսություն անող անձ է հայտնաբերվել

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ անվտանգության մարմինները Թուրքիայի օգտին լրտեսություն անող անձի են հայտնաբերել:
Նախարարը նշել է, որ այդ անձը խոստովանել է Թուրքիայի օգտին լրտեսելու հանգամանքը՝ ավելացնելով, որ նրան մեղադրանք կառաջադրվի և գործով համապատասխան հետաքննություն կիրականացվի: Պաշտոնյայի խոսքով՝ այս դեպքը ցույց է տալիս, որ արտաքին ուժը (Թուրքիան-խմբ.) ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Ավստրիայում, ինչն անընդունելի է իրենց համար:
«Այդ անձը խոստովանել է, որ լրտեսում է այստեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիներին ու Ավստրիայի քաղաքացի թուրքերին և ձեռք բերած տեղեկությունները փոխանցում Թուրքիայի անվտանգության մարմիններին»,- ասել է Նեհամմերը։
Ավստրիացի պաշտոնյան նշել է նաև, որ իրենք ամբողջ ուժով պայքարելու են դրա դեմ:
Ավստրիայի ժողովրդի անվտանգության գլխավոր քարտուղար Ֆրանց Ռուֆն էլ հայտարարել է, որ իրենք Ավստիրայում Թուրքիայի ազդեցության շատ ազդանշաններ են նկատում: Նա տեղեկացրել է նաև, որ լրտեսը բացահայտվել է հունիսին երկրում թուրքերի և քրդերի միջև տեղի ունեցած բախման առիթով իրականացված հետաքննության շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |