Իրավական17:30, 11 Սեպտեմբեր 2020
Թուրքական ընդդիմադիր լրատվակայքի գլխավոր խմբագիրը ազատ է արձակվել

Թուրքիայի ընդդիմադիր «OdaTv» լրատվակայքի գլխավոր տնօրեն Բարըշ Փեհլիվանը 6 ամիս ազատազրկումից հետո ազատ է արձակվել։
Վերջինս բանտարկվել էր Թուրքիայի հետախուզական ծառայության՝ Լիբիայում զոհված աշխատակցին մատնելու մեղադրանքով։
Անդրադառնալով իր դեմ հարուցված դատական գործընթացին՝ Փեհլիվանն ասել է․ «Այս դատական գործում հանցանք չկա։ Այստեղ միայն մեզ պատժելու ցանկություն կա՝ լրագրողական գործունեության պատճառով», - նշել է լրագրողը։
Փեհլիվանը հայտնել է, որ 187 օր մեկուսացումից հետո կրկին հանդիպում է գործընկերների ու մտերիմների հետ։
«Բայց Թուրքիայում պետք է խոսել ոչ թե հանդիպումների, այլ բաժանումների մասին։ Ինչո՞ւ են մարդկանց բաժանում իրենց ընտանիքներից, սիրելիներից, իրենց սեփական կյանքից ու բանտերը նետում․ ահա այս մասին պետք է մտածենք», - ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |