Իրավական17:22, 11 Սեպտեմբեր 2020
Մեկնարկել է Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով դատական նիստը

Սեպտեմբերի 11-ն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայկական «Հրանտ Դինք» հիմնադրամի հասեցին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը։
2020 թվականի մայիսի 27-ին և 28-ին Հրանտ Դինք հիմնադրամը ստացել էր գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիք: Այդ մասին հիմնադրամը, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել էր Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մի գիշեր անսպասելիորեն կգանք»:
Այդ լոզունգը հաճախ էր հնչեցվում նաև մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանտ Դինքը սպանվեց Օգյուն Սամասթի ձեռքով։
Նամակի հեղինակները մեղադրել էին Հրանտ Դինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջել էին, որ նրանք լքեն երկիրը և մահվան սպառնալիք էին հնչեցրել Ռաքել Դինքի և հիմնադրամի իրավաբանի հասցեին:
Ավելի ուշ պարզվել էր սպառնալիք պարունակող նամակի հեղինակների ինքնությունը։ Ձերբակալվել էին Հուսեյին Աթեշը և Էրսին Բաշքանը, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ մահվան սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով։
Այս հոդվածով Հյուսեին Աթեշի համար նախատեսվում է 7 տարի 6 ամսից մինչև 26 տարի 3 ամիս, իսկ Էրսին Բաշքանի դեպքում նախատեսվում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի ազատազրկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |