Իրավական11:59, 12 Հոկտեմբեր 2020
Թուրքիայում 9 ամսում սպանվել է 369 կին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Նեջաթի Թըղլըն երկրում կանանց սպանությունների մասին զեկույց է կազմել։
Ընդդիմադիր պատգամավորի պատրաստած զեկույցում նշվում է, որ միայն 2020թ․ 9 ամսում (274 օր) Թուրքիայում սպանվել է 369 կին։ Մինչդեռ թուրքական իշխանությունների կողմից ներկայացվող կեղծ տվյալների համաձայն՝ այս տարեսկզբից կանանց ապանությունների թիվը 29 տոկոսով նվազել էր։
Ըստ զեկույցի՝ միայն 2003թ․ տղամարդկանց կողմից 83 կին էր սպանվել, ինչը ցույց է տալիս, որ 17 տարի անց կանանց սպանությունների թիվը 344․5 տոկոսով աճել է։
«Կանանց դեմ ուղղված բռնության միտումները, թիրախավորումները և քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցների միջոցով կատարված հայտարարությունները լեգիտիմացվում են։ Կանայք, որոնք չեն պաշտպանվում իշխանությունների կողմից, սպանվում են և ոտնձգությունների ենթարկվում։ Որևէ պայման չի կարելի հանդուրժել, որը սպառնում է կանանց կյանքի անվտանգությանը և ոտնձգությունների պատճառ դառնում»,-ասել է պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |