Իրավական17:09, 04 Դեկտեմբեր 2020
NTV-ի աշխատակիցները Ստամբուլում ձերբակալվել են և «անհետ կորել»

Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։
«Այնուհետև նրանց հետ մեր կապը խզվել է։ Դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին, Ալեքսեյ Պետրուշկոն կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով․ «Մեզ չգիտեմ ինչու դեռ պահում են»։ Դրանից հետո այլևս նրանց հետ կապվել չկարողացանք, նրանք մեր զանգերին և հաղորդագրություններին չեն պատասխանում», - ասված է NTV-ի հրապարակած հայտարարության մեջ։
Հեռուստաընկերությունը նշել է, որ ռուս լրագրողների ձերբակալության հարցով Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի միջոցով իրենք մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։
«Հույս ունենք, որ թուրքական իշխանությունները օպերատիվ աջակցություն կցուցաբերեն», - ասված է հաղորդագրությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |