Իրավական12:44, 13 Հունվար 2021
Գերմանիայում թուրք քաղաքացի է կանգնել դատարանի առաջ խոշոր չափի ֆինանսական խարդախության համար

Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար:
Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով 2.54 մլն եվրո, ինչը նրան մասամբ հաջողվել է ստանալ: Վերջինս այդ խարդախությունների համար 2020թ. մայիսի 14-ից ձերբակալված է:
Նշվում է, որ այս դատական գործը կորոնավիրուսի ժամանակաշրջանում Գերմանիայի ամենախոշոր չափի զեղծարարության դեպքն է:
Մյունխենի շրջանային դատարանը հունվարի 11-ին սկսել է այս գործով դատական առաջին նիստը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |