Իրավական14:02, 01 Ապրիլ 2021
Բահչելին կոչ է արել փակել Թուրքիայի Սահմանադրական դատարանը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է այն փաստը, որ Թուրքիայի ՍԴ-ն դատախազություն է վերադարձրել քրդամետ կուսակցության գործով մեղադրական եզրակացությունը։
Ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը երկրի գլխավոր դատախազությանը վերադարձրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Որոշումը կայացվել է հայցադիմումի «դատավարական թերությունների» կապակցությամբ:
«Սահմանադրական դատարանը փակելու հարցը պետք է լինի նույնքան անհետաձգելի պահանջ, որքան HDP-ն փակելու հարցը»։
Ուշագրավ է, որ Բահչելիի այս հայտարարությանը արձագանքել են ԱՇԿ-ի խորհրդարանական դաշնակից իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից։
Մասնավորապես ԱԶԿ-ի փոխնախագահ Ալթունքայնաքն Բահչելիի հայտարարությունը մեկնաբանել է, որպես հարձակում Թուրքիայի ՍԴ-ի վրա։ Նրա խոսքերով, Բահչելին անտեսել է Թուրքիայի իրավական համակարգը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել քրդամետ կուսակցությունը։
Մեղադրական եզրակացությունում պահանջվում է արգելել քրդամետ կուսակցության գործունեությունը և դրա ավելի քան 600 անդամի 5 տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելուց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |