Իրավական15:13, 05 Մայիս 2021
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է քրեական հետապնդումների
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Իմամօղլուն մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Այդ կապակցությամբ պատկան մարմինները ինքնախոստովանական ցուցմունք են վերցրել Իմամօղլուից: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը: Վերջինս հայտնել է, որ Իմամօղլուն մեղադրվում է նաև ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համայնքապետերին այցելելու համար:
Այնուհետև Թուրքիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքապետի դեմ ոչ թե հետաքննություն, այլ նախաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |