Իրավական15:57, 20 Մայիս 2021
Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների դեմ:
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Աքշեներից 250.000 թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի իսրայելական տարբերակ»:
Աքշեների դեմ բողոք է ներկայացվել Անկարայի ընդհանուր իրավասության դատարան՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով։ Հայցում ընդգծվել է, որ Աքշեները խախտել է Էրդողանի անձնական իրավունքները և վերջինիս հասցեին արտառոց ծանր վիրավորանքներ հնչեցրել:
Հիշեցնենք, որ օրերս հեռակա բանավեճ է ընթանում Մերալ Աքշեների և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։
Աքշեները, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի իսրայելական տարբերակ»: Իսկ Էրդողանը, ի պատասխան այդ ընդդիմադիր կուսակցապետի այդ հայտարարությանը, նրան «թշվառ» և «բարոյազրկվող քաղաքական գործիչ» էր անվանել: Էրդողանը նաև նշել էր, որ Աքշեները չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Պաղեստինը:
Աքշեներն էլ, իր հերթին պատասխանելով Էրդողանի խոսքերին, ասել է. «Թշվառությունն այն է, որ 8 տարի է չեն կարողանում գնալ Գազա: Թշվառությունն այն է, որ հպարտորեն պարանոցին կրում են սիոնիստական մեդալը: Իրական թշվառությունն այն է, որ չեն կարողանում անել, այն ինչ հարկավոր է և դատարկաբանում են: Թշվառությունը նաև այն է, որ Իսրայելի դեմ հոխորտում են, իսկ Չինաստանի առաջ՝ խեղճանում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |