• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 05:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական18:18, 26 Մայիս 2021

Փայլանը՝ Սոյլուին. «Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»

Փայլանը՝ Սոյլուին. «Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը:

Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի և վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին: Սոյլուն. մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին և Փեքերին գործընկերներ դարձրել, և թե ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին: 

Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ դատարանին չեք հայտնել ձեր իմացած այն տեղեկությունները, որոնք վերաբերել են Դինքի սպանության հետ Սեդաթ Փեքերի կապին:

2. Ո՞վ և ո՞ր համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին:

3. Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով: Նա մեղադրանքներ է առաջադրում հայտնի թուրք պետական ​​նախկին ու ներկա գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի և թմրանյութերի վաճառքի մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}