Իրավական11:29, 08 Հունիս 2021
Թուրքիայում փորձում են փակել ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը

Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական դատախազությունը ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) փակելու պահանջով նոր մեղադրական եզրակացություն է ուղարկել Սահմանադրական դատարան:
850 էջից կազմված մեղադրական եզրակացությամբ պահանջ է ներկայացվել արգելել շուրջ 500 ընդդիմադիր կուսակցական գործչի քաղաքական գործունեությունը։ Պահանջվել է նաև սառեցնել կուսակցության բանկային հաշիվները:
Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով HDP-ի գործունեության դադարեցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, մամուլի ասուլիսում անդրադառնալով թեմային, նշել է, որ HDP-ի դեմ դատական գործընթացը վերսկսել է թերությունները վերացնելուց հետո:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի 17-ին կազմված մեղադրական եզրակացությունը ետ էր ուղարկել դատախազություն: Պատճառն այն էր, որ մեղադրական եզրակացությունը թերի էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |