Իրավական10:50, 09 Հունիս 2021
ԵԽ զեկույց․ «Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ»

Եվրախորհրդի (ԵԽ) կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարի դրությամբ Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է շուրջ 85 միլիոն։
Շվեյցարիայի Լոզանի համալսարանի՝ ԵԽ-ի համար կազմած զեկույցում արձանագրվել է, որ 2020թ․ հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 984-ը անազատության մեջ է։ Այդ ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում բացարձակ առաջատար է։ Եվրոպայում այս ցուցանիշը երեք անգամ ավելի ցածր է․ յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց Եվրոպայում բանտում է գտնվում միջինում 265 անձ։
Զեկույցում արձանագրվել է նաև, որ 2019թ․ համեմատ 2020-ին Թուրքիայում 6.1 տոկոսով ավելացել է պայմանական ազատության մեջ գտնվող անձանց թիվը։ Այս ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում 2-րդ տեղն է զբաղեցնում՝ հաջորդելով Լեհաստանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |