Իրավական16:08, 09 Հունիս 2021
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել լրագրողի դեմ հարուցված գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային մեղավոր է ճանաչել փակված «Zaman» թերթի թղթակից Ալի Բուլաչի գործով։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ Թուրքիան խախտել է լրագրողի իրավունքները, ինչի համար պարտավոր է 12․240 եվրո բարոյական փոխհատուցում վճարել վերջինիս։
Ըստ եվրադատարանի՝ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի՝ ազատության և անվտանգության իրավունքի մասին հոդվածի առաջին կետը և խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը։
Նշենք, որ Ալի Բուլաչը կալանավորվել էր 2016թ․ հուլիսի 31-ի հեղաշրջման փորձից հետո և ազատ էր արձակվել 2018թ․ մայիսի 11-ին։
Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2018թ․ հուլիսի 6-ին Բուլաչին դատապարտել էր 8 տարի 9 ամիս ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով։
Սակայն 2020թ․ սեպտեմբերի 24-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկել էր ստորադաս դատարանի վճիռը, իսկ 2021թ․ ապրիլի 13-ին դատավարությունը վերսկսվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |