Իրավական11:27, 11 Հունիս 2021
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է քրդամետ կուսակցության փակման պահանջը

Թուրքիայի գերագույն դատախազ Բեքիր Շահինը խոսել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) գործունեությունն արգելելու պահանջով երկրի սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու և հետագա գործընթացների մասին:
Շահինն ասել է, որ ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի նոր մեղադրական եզրակացությունն ուսումնասիրելու համար, որից հետո պետք է որոշում կայացնի HDP-ն փակել-չփակելու, ինչպես նաև մեղադրական եզրակացությունում ներկայացված այլ պահանջները բավարարելու կամ չբավարարելու համար:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ մեղադրական եզրակացությունը կազմում է 843 էջ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք է պահանջվել 451 HDP-ականի մասով ևս 69-ի նկատմամբ մեղադրանքներ կան ահաբեկչական կազմակերպության օգտին հայտարարություններ անելու վերաբերյալ: Մեղադրական եզրակացության մեջ պահանջվել է նաև սառեցնել նաև HDP-ի բանկային հաշիվները:
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի 17-ին կազմված մեղադրական եզրակացությունը ետ էր ուղարկել դատախազություն: Պատճառն այն էր, որ մեղադրական եզրակացությունը թերի էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |