Իրավական18:05, 29 Հունիս 2021
Էրդողանին և Դավութօղլուին «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։
Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական «Azadiya Welat» թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և Դավութօղլուի հրահանգով քրդաբնակ շրջաններում կեղտոտ կոտորածներ են տեղի ունենում։ Այդ խոսքերը թուրքական դատարանը որակել է որպես «պաշտոնյային ուղղված վիրավորանք»։
«Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար դատարանը Բոլթանին դատապարտել է մեկ տարի երկու ամիս տասնյոթ օր, իսկ Դավութօղլուին վիրավորելու համար՝ տաս ամիս ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |