• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական16:28, 14 Սեպտեմբեր 2021

Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 13․000 եվրոյի փոխհատուցում վճարել նախկին քաղաքապետին

Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 13․000 եվրոյի փոխհատուցում վճարել նախկին քաղաքապետին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։

Քրադմետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) համանախագահ Բաքրհանին «Թուրքիայի Հանրապետությանը և պետական կառույցներին ուղղված վիրավորանք հնչեցնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին պրոպագանդա կատարելու» մեղադրանք էր առաջադրվել։ Ինչի հիման վրա նա դատապարտել էր 10  տարի 10 ամիս ազատազրկման։

Թունջեր Բաքրհանը 2 տարի 11 ամիս անցկացրել է բանտում, ընդ որում, դրանից 2 տարի 8 ամիսը՝ նախնական կալանավորման շրջանակներում։ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքը խոսքի ազատության խախտում է և Թուրքիային պարտավորեցրել է 10․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում վճարել Բաքրհանին։

Նշենք, որ Սիիրթի նախկին քաղաքապետը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 16-ին և շուրջ 3 տարի անցկացրել բանտում։

Աղբյուր`    Gazete Duvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}