Իրավական13:40, 17 Սեպտեմբեր 2021
Ղրղզստանում թուրքական հետախուզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում

Անկարայում մեկնարկել է Ղրղզստանում ձերբակալված և Թուրքիա ուղարկված Սափաթ կեղծանունը կրող դպրոցական ցանցի ղեկավար Օրհան Ինանդըի դատավարությունը: Ըստ թուրքական կողմի՝ նա առնչություն ունի գյուլենական շարժման հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց:
Ըստ տեղեկության՝ Ինանդըի փաստաբանը միջնորդություն էր իրականացրել՝ դատարանից խնդրելով ժամանակավորապես ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Փաստաբանը նաև խնդրել էր իրենց ժամանակ տալ բոլոր փաստաթղթերին ծանոթանալու համար, բայց դատարանը բավարարել է միայն առաջին պահանջը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական հետախուզությունը ձերբակալել և Թուրքիա է տեղափոխել Ինանդըին: Վերջինս անհետացել էր Ղրղըզստանի մայրաքաղաքում: Հաջորդ օրը նրա մեքենան հայտնաբերել էին Բիշքեքի կենտրոնում: Նրա կինը կասկած էր հայտնել, որ ամուսնուն պահում են Թուրքիայի դեսպանատանը:
Աղբյուր` TRT haber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |