Իրավական16:28, 04 Հոկտեմբեր 2021
Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է

Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։
Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի գտել։ Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Թուրքիան կազմակերպված հանցավորության 6.89 ինդեքսային միավորով գերազանցել է մի շարք աֆրիկյան և լատինամերկյան երկրների, ինչպես նաև Ռուսաստանին։
Զեկույցի վերջին հորիզոնականներում այնպիսի երկրներ են, ինչպիսիք եբ Հայաստանը և Նոր Զելանդիան։ Հայաստանը 171-րդ տեղում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |