• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:35, 08 Հոկտեմբեր 2021

Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում

Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում

 

 Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ  կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։

Նա մասնավորապես մեղադրվում է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեջ։ 

Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Եթե մեղադրական եզրակացությունն ընդունվի, ապա Քաֆթանջըօղլուն կկանգնի դատարանի առաջ։ 

Հիշեցնենք, որ   ընդդիմադիր գործիչը 2020թ. ապրիլի 14-ին ունեցած ելույթում պնդել էր, որ Ֆահրեթին Ալթունի տան մոտակայքում ապօրինի շինարարություն է կատարվել, որին միջամտել է Ստամբուլի քաղաքապետարանը։ Ֆահրեթթին Ալթունի փաստաբանը Քաֆթանջըօղլուի պնդումների վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազություն, որի հիման վրա սկսվել էր հետաքննություն իրականացվել։ 

Աղբյուր`    gazetekarinca.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}