• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:18, 03 Դեկտեմբեր 2021

Եվրախորհուրդը որոշել է «խախտման ընթացակարգ» սկսել Թուրքիայի դեմ

Եվրախորհուրդը որոշել է «խախտման ընթացակարգ» սկսել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում էր  որակել 4 տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Հանձնաժողովն ընդգծել էր, որ նոյեմբերի 26-ին Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը ՄԻԵԴ-ի որոշումներին Թուրքիայի ենթարկվելու պարտավորության խախտում է։ Իսկ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին և սեպտեմբերին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կհարուցվի։

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի շուրջ 3 օր շարունակվող նիստերն ավարտվել են։ Կոմիտեն որոշում է կայացրել Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ 

Նշենք, որ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, որին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 49 ամիս թուրքական բանտում է։

Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։

Հավելենք, որ Եվրախորհուրդը «խախտման ընթացակարգի» շրջանակում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Մինչև օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ Ադրբեջանի դեմ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}