Իրավական17:07, 25 Հունվար 2022
Էրդողանը դատի է տվել 2 ընդդիմադիր պատգամավորի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին «Tele 1» հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։
Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորներն խախտել են խոսքի ազատության սահմանները և զրպարտության և վիրավորանքի միջոցով ոտնահարել անձի իրավունքները։
Հիշեցնենք, որ նույն հեռուստահաղորդման ժամանակ արված արտահայտությամբ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել է թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը։ Նա մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |