• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:19, 22 Փետրվար 2022

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են

Թուրքիայում  «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են

Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է  «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին:

Նշվում է, որ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդր 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը:

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա է են եղել  «Հայոց ցեղասպանություն»,  «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:

ԱԹՍ-ներով քրդաբնակ Հաքքարի նահանգում 2017-ին իրականացրած գործողության մասին զեկույցում էլ օգտագործվել է «Քուրդիստան» բառը և Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովին գործելու կոչ է արվել, քանի որ նշյալ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձ էր զոհվել (խախտվել է կյանքի իրավունքը): Այս պատճառով պալատի 10 ղեկավարներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քր. օրենսգրքի տխրահռչակ 301 (թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությանն ու պետական կառույցները նսեմասնելը) և 216 հոդվածներով  (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրում):

Հաղորդվում է, որ նախօրեին տեղի ունեցած դատավարության 7-րդ նիստի ընթացքում, երբ մեղադրյալները դեռևս չէին հասցրել պաշտպանական ելույթներով հանդես գալ, մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:

Դատախազությունը, որպես արդարացման պահանջի հիմք, նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանք արտահայտությունները հասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում, դրանցում բռնության ու սպառնալիք առկա չէ: 

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}