Իրավական11:54, 16 Մարտ 2022
10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին:
Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ:
Վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր գտնվում Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսելու և առհասարակ հարաբերությունները կարգավորելու նպատակով: 2008-ից ի վեր դա առաջին դեպքն էր, երբ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |