Իրավական12:02, 14 Ապրիլ 2022
Ուկրաինայում ձերբակալված Մեդվեդչուկի կինը օգնություն է խնդրել Էրդողանից

Ապրիլի 12-ին Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, իր Youtube-յան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ օգնության խնդրանքով դիմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Իր ամուսնու ձերբակալումը անօրինական համարող տկն Մարչենկոն տեսանյութում մասնավորապես ասում է. «Պարոն նախագահ, դուք խաղաղ երկխոսության կողմնակից եք: Բազմիցս նշել եք, որ իմ երկրի՝ Ուկրաինայի բարեկամն եք։ Ռուսաստանի բարեկամն էլ եք, և ես հավատում եմ դրան:
Թուրքիայում ասում են՝ «նեղ օրերի բարեկամը ճշմարիտ բարեկամ է»... Ես ու ընտանիքս այսպիսի մի մութ շրջան ենք ապրում Վիկտորի հետ: Շատ մտահոգ եմ Վիկտորի կյանքի համար։
Դուք մեծ հեղինակություն ունեք, Ձեզ հարգում և լսում են: Պարոն նախագահ, խնդրում եմ օգտագործել Ձեր ազդեցությունը իմ ամուսնուն՝ Վիկտոր Մեդվեդչուկին փրկելու և ազատ արձակելու համար»։
Հատկանշական է, որ Մարչենկոն տեսանյութում հիջաբ է կրում (մուսուլմանական գլխաշոր), իսկ տեսանյութը ներբեռնված է թուրքերեն ենթագրերով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |