Իրավական18:02, 10 Մայիս 2022
Թուրքիայում հայ երգչուհուն բացասաբար արձագանքած թուրք փոխտնօրենը շահել է դատը

Թուրքիայի Ադանայի նահանգի Քոզան (պատմ. Սիս) բնակավայրում գտնվող կրթական հաստատություններից մեկի փոխտնօրեն Թուրքիայի քաղաքացին ազատվել էր աշխատանքից սոցցանցում կեղծ օգտատիրոջ էջից պոլսաբնակ հայ երգչուհու հասեցին բացասական մեկնաբանություններ գրելու պատճառով:
Սակայն տվյալ կրթական հասատատության ղեկավար Մեհմեթ Սեզերը հայտնել է, որ իրենք փաստաբանների օգնությամբ դիմել են դատարան, աշխատանքից ազատված ուսուցչի իրավունքերը պաշտպանելու համար ու շահել են դատը:
Մեհմեթ Սեզերը նշել է, որ այդ հայ երգչուհին Հայոց ցեղասպանության եղելությունը պաշտպանող գրառումներ է կատարել (երգչուհու անունը չի նշվում - խմբ.)։ Սեզերն այդ կերպ փորձել է արդարացնել իրենց աշխատակցի վարքագիծը:
Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ և միայն այժմ է հրապարակվել այդ գործով դատավճիռը, որով հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ արած թուրք ուսուցիչն արդարացվել է, քանի որ վճռաբեկ դատարանը համարել է, որ նրա իրավունքները ոտնահարվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |