• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական17:20, 16 Նոյեմբեր 2022

Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8.658 տարվա ազատազրկման

Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8.658 տարվա ազատազրկման

Թուրքական դատարանը «Ադնան Հոջա» մականունով հայտնի թուրք շոումեն և հրապարակախոս Ադնան Օքթարի գործով վճիռ է կայացրել։

Հաղորդվում է, որ 2018-ից կալանավորված Օքթարի բոլոր քրգործերով կայացված դատավճիռների արդյունքում բանտարկության ժամկետի հանրագումարը կազմել է 8.658 տարի:

2018-ին թուրքական ոստիկանության իրականացրած մեծածավալ գործողությունների արդյունքում Օքթարից բացի ձերբակալվել էին նաև նրա համախոհները (176 հոգի): Շոումենի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։

Օքթարն ու գործով անցնող մյուս ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսություն անելու, փողեր լվանալու, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։

Օքթարը  Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) անվամբ հաղորդմամբ, որը բազմիցս արժանացել է իսլամական պահպանողական թուրքերի խիստ քննադատության։ Պատճառն այն էր, որ այդ հաղորդմանը մասնակցում էին բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք։

Տեղեկացնենք, որ Օքթարը Թուրքիայում հայտնի է, որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։

Նա հեղինակել է շուրջ 300 գիրք, անդրադարձել է մասոնականությանը և հուդայականությանը։

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}