• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական18:21, 30 Նոյեմբեր 2022

Օջալանը դատի է տվել Հունաստանին

Օջալանը դատի է տվել Հունաստանին

Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բանն այն է, որ  1998-ին, երբ Օջալանը դիմել էր Հունաստանին ապաստան տրամադրելու խնդրանքով, 1999-ի փետրվարին Քենիայում գտնվելիս ձերբակալվել և հանձնվել է թուրքական իշխանություններին։ Այդ ամենի համար Օջալանը մեղադրում է Հունաստանին։

Ինչպես գրում է «DW» լրատվամիջոցի թուրքալեզու բաժինը, Օջալանի փաստաբանները մարդու իրավունքների կոնվենցիային անհամապատասխան մի շարք կետեր են հայտնաբերել, որոնք վերաբերել են Օջալանի կյանքի այն շրջանին, երբ նա գտնվելիս է եղել Հունաստանում։

2008-ի դեկտեմբերի 4-ին Օջալանը դիմել էր Աթենքի վարչական դատարան և պնդել, որ 1999-ի որոշումները հակասում են «երկու անգամ ապաստանի համար դիմող անձին մերժելու անհնարինության մասին» օրենքին, որի շրջանակներում պահանջել էր 20.500 եվրո ֆինանսական փոխհատուցում։ Այն մերժվել էր Աթենքի վարչական դատարանի կողմից 2017թ-ի հունվարի 30-ին։

Հունական կողմը դատական որոշման մեջ նշել էր, որ հունական կառավարության վարած քաղաքականության վարչադատական իրավասությունից դուրս է այս խնդիրը և հունվարի 29-ից մինչև փետրվարի 15-ը չի եղել հարմար ժամանակ  Օջալանին ապաստան տալու հայցն ուսումնասիրելու համար, դրանից բացի՝ հետախուզության անձնակազմի սխալների համար պետությունը պատասխանատվություն չի կրում։

Ըստ լրատվականի՝ ավելի վաղ ՄԻԵԴ-ը հունական կառավարությանը հարցում է արել, թե արդյոք հույն գործակալների կողմից է Օջալանը հանձնվել Թուրքիային։ Կողմերն ունեն 12 շաբաթ իրենց տեսակետները ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Այս պատասխանի հիման վրա 2023-ին արդեն ՄԻԵԴ-ը կհրապարակի իր որոշումը։

Ակնկալվում է, որ դատական լսումներ ևս կլինեն։

Աղբյուր`    rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}