• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:50, 14 Դեկտեմբեր 2022

Թուրքիան կոչվում է «լրագրողների բանտ»

Թուրքիան կոչվում է «լրագրողների բանտ»

Փարիզում կենտրոնակայան ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը 2022թ․ զեկույցում արձանագրել է, որ դեկտտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկվել է հանրության տեղեկացվածությունն ապահովող 533 լրագրող, որոնցից 57-ը սպանվել է։

Այս ցուցանիշը համարվում է լրագրողների ձերբակալությունների և սպանությունների ռեկորդային աճ (13.4%)` նախորդ տարվա համեմատ։ Կալանավորված կին լրագրողների թիվն էլ կրկնապատկվել է։ Բացի այդ լրատվամիջոցների 65 ներկայացուցիչ պատանդառվել է, իսկ 49-ը՝ առ այսօր անհետ կորած։

Լրագրողների իրավունքները ոտնահարած երկրների ցուցակում վատագույն հնգյակը գլխավորում է Չինաստանը՝ 110 բանտարկված լրագրողով։ Երկրորդ տեղում Մյանմարն է՝ 62 բանտարկված լրագրողով։ Երրորդ տեղում Իրանը՝ (47 լրագրող), չորրորդում՝ Վիետնամը (39 լրագրող): Հնգյակը եզրափակում է Բելառուսը՝ 31 բանտարկված լրագրողով։

Հիշյալ զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիային, որը նախորդ տարիներին կոչվում էր «լրագրողների բանտ»։ Նշվում է, որ հունիսից ի վեր Թուրքիայում կալանավորվել է երեք կին լրագրող և լրատվամիջոցի մեկ կին աշխատակից։ Ի դեպ՝ ձերբակալված լրագրողներից մեկը՝ «Jin News»-ի գլխավոր խմբագիր Սաֆիյե Ալաղաշը, մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, բայց այնուհետև ազատ էր արձակվել։

Ըստ հիշյալ զեկույցի՝ 2022 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունները ցույց են տալիս, որ քրդական լրատվամիջոցների վրա ճնշումների նոր ալիք է սկիզբ առել։

Աղբյուր`    rudaw.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}