Իրավական12:01, 27 Մարտ 2023
Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել

Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի:
Դիարբեքիրի փաստաբանների միության հաղորդմամբ՝ Լիջեյում Նովրուզի (մահմեդականների նոր տարի) տոնակատարության ընթացքում ոստիկանները բռնության են ենթարկել 14 տարեկան մի պատանու։ Ծեծել են, ապա կապել բերանն ու ձեռքերը և նետել ճահիճը:
Միջադեպին հաջորդել է Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ պատանին տեղափոխվել է հիվանդանոց, ապա համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս գրվել, իսկ սոցմեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է:
Ավելի ուշ մեկ այլ հայտարարությամբ երեխայի դուրս գրման փաստը հերքվել է և զուգահեռաբար նշվել, որ «Անձին ազատությունից զրկելու և դիտավորյալ վնասելու» մեղադրանքով 5 ոստիկան է ձերբակալվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |