Իրավական13:23, 16 Մայիս 2023
Թուրքիայում հետաքննություններ են սկսվել ընտրական թեմայով հրապարակումների կապակցությամբ

Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող «սադրիչ գրառումներ» կատարողների դեմ։
Մասնավորապես հաղորդվում է, որ դատախազությունը սոցիալական ցանցերի օգտահաշիվների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ նշելով, որ դրանք ընտրությունների արդյունքներին և երկրաշարժի գոտում գտնվող ընտրողներին ուղղված «սադրիչ գրառումներ» են, որոնք հրապարկայնորեն կեղծ տեղեկություն են տարածում։ Այդ ապատեղեկատվությունն էլ խաթարում է հասարակական կարգն ու անդորրը և ապակողմորոշում լայն զանգվածներին։
Արդեն հայտնի է դարձել, որ նմանատիպ հետաքննություն է սկսվել դերասանուհի Զեյնեփ Բեշերլիի նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |