Իրավական12:03, 18 Մայիս 2023
Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարույում Գերմանիայի Դաշնության դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը եղել է նախօրեին թուրքական «Sabah» թերթի Ֆրանկֆուրտի գրասենյակի լրագրողների ձերբակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն գերմանական ոստիկանության կողմից թուրք լրագրողներ Իսմաիլ Էրելի ու Ջեմիլ Ալբայի ձերբակալության վերաբերյալ նաև գրավոր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տեղի ունեցածը:
Նշենք, որ գերմանական ոստիկանությունը խուզարկել է Իսմայիլ Էրելի և Ջեմիլ Ալբայի տներն ու Ֆրանկֆուրտում «Sabah» թերթի եվրոպական գրասենյակը։ Երկու լրագրողների համակարգիչներն ու հեռախոսներն առգրավվել են։ Լրագրողներին ազատ արձակելու համար միջամտել են արտաքին գործերի նախարարությունը և Բեռլինի թուրքական դեսպանատունը։
Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։ Ձերբակալության պատճառի մասին տեղեկություն չի տրամադրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |