Իրավական16:38, 25 Հուլիս 2023
Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր լրագրողներ

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքաննության շրջանակում ոստիկանությունը ներխուժել և խուզարկություն է իրականացրել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրողներ Դելալ Աքյուզի, Ֆըրաթ Ջան Արսլանի, ընդդիմադիր «T24» լրատվականի թղթակից Սիբել Յուքլերի և ընդդիմադիր «Bianet» պարբերականի խմբագիր Էվրիմ Քեփենեքի տներում։ Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։
Անկարայում ոստիկանությունն առգրավվել է Ֆըրաթ Ջան Արսլանին պատկանող բջջային հեռախոսն ու համակարգիչը։
Թուրքիայի հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնության (DISK) մամուլի աշխատանքային արհմությունը կոչ է արել անմիջապես ազատ արձակել 4 լրագրողներին՝ ընդգծելով, որ «լրագրությունը հանցագործություն չէ»։
Նշենք, որ դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել լրագրողների նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |