• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:56, 07 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը բարոյական վնասի փոխհատուցում կվճարի ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը բարոյական վնասի փոխհատուցում կվճարի ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն շահել է ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուի դեմ դատը։

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցապետը դատի էր տվել Սոյլուին՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։

Դատարանը նախկին նախարարին պարտավորեցրել է 45 հազար թուրքական լիրայի չափով (1676 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել Քըլըչդարօղլուին։

Այս մասին սոցցանցում գրառում է արել Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը։

«Մենք ասել էինք, որ Սուլեյման Սոյլուից հաշիվ ենք պահանջելու իր անմակարդակության համար։

Եվ մեր խոստումը կատարեցինք։

Մենք կշարունակենք վրդովեցնել Սոյլուին և նրա նմաններին և նրանց պատասխանատվության ենթարկել…»:

Ելույթ ունենալով Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում՝ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել էր CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ սև փողերի և թմրանյութերի մասին իրեն վերագրվող պնդումներին։  Նա մասնավորապես ասել էր․ «Ե՛վ փող լվացողը, և՛ թմրավաճառն անպատիվ են։ Քըլըչդարօղլուն, ով չի ապացուցում նույնպես պատվազուրկ է. Դա այնքան պարզ է: Ով չի ապացուցում, անպատիվ է»։

Այս վիրավորանքների համար ընդդիմադիր կուսակցապետը դատի էր տվել Սոյլուին՝ պահանջելով 200 հազար թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}