Իրավական18:54, 12 Սեպտեմբեր 2023
Թուրքիան ազատ է արձակել 10 տարի ազատազրկման դատապարտած Իսրայելի քաղաքացուն

Թուրքիայի եվ Իսրայելի միջև վերջերս աճող մերձեցման ֆոնին Թուրքիայում ազատ է արձակվել Իսրայելի քաղաքացի Դենի Աուկանը, ով մեղադրվել և ազատազրկվել էր թմրանյութերի մաքսանենգության համար։
Նա նշել է, որ բանտում գտնվելու ժամանակ իրեն հետապնդել են իրանցի և սիրիացի բանտարկյալները։
Դիվանագիտական նախաձեռնությունների արդյունքում 4․5 տարի ազատազրկման մեջ լինելուց հետո Աուեկը վաղաժամ ազատ է արձակվել և այժմ Իսրայելում է։
Ազատ արձակման կապակցությամբ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին և արտգործնախարար Հաքան Ֆիդանին:
Հիշեցնենք, որ Իսրայելի 35-ամյա քաղաքացի Դենի Աուկան 2019-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ թմրանյութ պահելու և Թուրքիայի տարածքով մաքսանենգ ճանապարհով անցնելու փորձի համար։ Նրան բերման են ենթարկել 2019 թվականի հունվարի 22-ին, երբ ուղեբեռում հայտնաբերվել էր 34կգ թմրանյութ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |