Իրավական17:01, 26 Սեպտեմբեր 2023
Ծագումով քուրդ լրագրողին Թուրքիայում սպառնում է 4 տարվա բանտարկություն

Ծագումով քուրդ լրագրող և թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի նախկին տնօրեն Լևենթ Գյուլթեքինին սպառնում է ավելի քան 4 տարվա բանտարկություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար։
Մասնավորապես Բաքըրքյոյի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրականի համաձայն՝ Գյուլթեքինը նման խոսքեր հնչեցրել է հեռուստաալիքի ուղիղ եթերում, որի հիման վրա էլ Էրդողանի փաստաբանի բողոքը բավարարվել է և սկսվել է հետաքննություն։
Գյուլթեքինի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, սակայն լրագրողն այդպես էլ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
«Իմ հնչեցրած խոսքերն ընդհանուր առմամբ քաղաքականությունը թիրախավորող և քննադատական էություն ունեցող նախադասություններ են։ Այդ իսկ պատճառով ինձ առաջադրված մեղադրանքը կտրականապես չեմ ընդունում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |