Իրավական10:27, 03 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի լրագրողների միություն․ «Պահանջում ենք վերջ տալ լրագրողների հանդեպ թշնամական վերաբերմունքին»

Թուրքիայի լրագրողների միության Ստամբուլի մասնաճյուղը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 30-ին Գալաթասարայի հրապարակում խաղաղ ակցիայի ընթացքում լրագրողերի նկատմամբ ոստիկանության գործադրած բռնի ուժի և անօրինական ձերբակալությունների վերաբերյալ։
«Ստամբուլի նահանգապետարանից պահանջում ենք վերջ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թշնամական վերաբերմունքին»։
Հիշյալ օրը լրագրողներն իրենց աշխատանքն են կատարել, երբ հրապարակում քաղաքացիները խաղաղ ակցիա էին անում տարիներով անազատության մեջ կորած իրենց հարազատների որպիսությունն իմանալու պահանջով։
2018-ի օգոստոսի 25-ից՝ ակցիայի անցկացման 700-րդ շաբաթից հետո հավաքն արգելվել է Թուրքիայում։ Արգելման որոշումից հետո խաղաղ ակցիան իրականացնող մարդկանց թուրքական ոստիկանությունը ձերբակալում է, իսկ լրագրողները, որոնք հետևում են և փորձում լուսաբանել այնտեղ տեղի ունեցողը, ենթարկվում են կամ ֆիզիկական կամ բարոյահոգեբանական բռնության։
Նշենք, որ առաջին խաղաղ ակցիան եղել է 1995 մայիսի 27-ին, որին մասնակցել է 15-20 անձ։ Մինչ այսօր նրանց պահանջը մեկն է․ Արգենտինայում բռնապետության տարիներին ձերբակալված 30․000-ից ավելի ձախ հայացքներ ունեցողների որպիսության մասին տեղեկություններ ստանալ։
Չնայած ոստիկանության ձերբակալություններին և կիրառած բիրտ ուժին՝ ակցիան մինչ օրս իրականացվում է ամեն շաբաթ օր ժամը 12։00-ին Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |