Իրավական10:54, 07 Նոյեմբեր 2023
Կեղծ տեղեկություն տարածելու հիմքով ձերբակալված թուրք լրագրողն ազատ է արձակվել

Նեյմբերի 6-ին թուրք լրագրող Թոլգա Շարդանը, ով ձերբակալվել էր նոյեմբերի 1-ին, ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է մեկ այլ թուրք լրագրող Իսմայիլ Սայմազը:
Նշենք, որ Թոլգան ձերբակալվել էր «Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) կողմից նախագահականին ներկայացված դատական զեկույցում ի՞նչեր կան» վերնագրով նյութի հրապարակման պատճառով: Նա հոդվածում մասնավորապես նշել էր, որ MİT-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել էր դատական համակարգում կոռուպցիոն սխեմայի մասին։
Թոլգան մեղադրվել էր «հանրությանը մոլորեցնող ինֆորմացիայի տարածման մեջ», որի շրջանակներում էլ Թուրքիայի սահմանադրության կեղծ տեղեկության մասին օրենքի համաձայն՝ նրա նկատմամբ Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանում հարուցվել էր քրեական վարույթ:
MİT-ը դատական զեկույցը նախագահական էր ներկայացրել հոկտեմբերի 31-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |