Իրավական11:14, 22 Նոյեմբեր 2023
Դինքի մարդասպանի դեմ նոր մեղադրականը դատական ընթացք է ստացել

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուր Սամասթը նոյեմբերի 15-ի ազատ արձակումից հետո նորից կարող է հայտնվել բանտում:
Մասնավորապես նրան առաջադրվել է մեկ այլ մեղադրանք, ըստ որի Սամասթը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված խմբավորման անունից է կատարել հանցագործությունը, իսկ այդ ժամանակ հանցանքի նշված մասով չդիտարկվելը՝ բացատրվել է նրա 17 տարեկան լինելով:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված նոր մեղադրականի համաձայն՝ Սամասթին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 12 տարվա ազատազրկում:
Մեղադրականը կազմվել է Դինքի ազգականների՝ Արաթի, Դելալի, Խոսրովի, Ռաքել Դինքի և Սերա Դինք Նազարյանի հայցի հիման վրա:
Նշենք, որ մեղադրականն ուսումնասիրելու նպատակով ուղարկվել է Ստամբուլի 2-րդ ատյանի անչափահասների գործերով քրեական դատարան:
Առաջին լսումները տեղի կունենան դեկտեմբերի 26-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |