• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:30, 22 Նոյեմբեր 2023

Դիարբեքիրի փաստաբանների պալատը Նեթանյահույի դեմ քրեական գործ է հարուցել

Դիարբեքիրի փաստաբանների պալատը Նեթանյահույի դեմ քրեական գործ է հարուցել

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգի փաստաբանների պալատը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանում գործ է հարուցել:

Գործը հարուցվել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանության», «պատերազմական հանցագործության» և «մարդկության դեմ մեղք գործելու»  հիմքերով:

Վերոհիշյալ մեղադրանքները հիմնվում են «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի» 6, 7 և 8-րդ կետերի վրա:

Պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Նեթանյահուից, քրեական գործը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր գործի շրջանակներում մեղավոր կհամարվեն և նրանց մեղավորությունը կապացուցվի:

Նրանք պահանջել են պատշաճ հետաքննություն իրականացնելուց հետո մեղավորների նկատմամբ կոպիտ պատժամիջոցներ կիրառել:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել և վերածվել էր ռազմական լայնամասշտաբ բախումների հոկտեմբերի 7-ից և շարունակվում է մինչև  այսօր:

Թուրքիան բախումների առաջին իսկ օրերից հայտարարել և քննադատել է այն, որ Իսրայելը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Նման հռետորաբանությունն այնքան մեծ է եղել, որ արևմտյան մամուլը Թուրքիային, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեղադրել է հակասեմականության մեջ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}