• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:37, 07 Փետրվար 2024

Յերլիքայա. «Ստամբուլում տեղի ունեցած հարձակումից հետո ձերբակալվել է 40 անձ»

Յերլիքայա. «Ստամբուլում տեղի ունեցած հարձակումից հետո ձերբակալվել է 40 անձ»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ է ներկայացրել Ստամբուլի դատարանի մոտ տեղի ունեցած զինված հարձակումից հետո ձեռնարկված քայլերի մասին: 

Նա նշել է, որ արդեն իսկ իրականացվել են գործողություններ 25 հասցեում, որոնց հետևանքով ձերբակալվել է 40 անձ: 

Տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (
RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը:

Շահինը հայտնել է, որ տեղի ունեցածը լուսաբանելն արգելելու մասին որոշում է կայացվել:

Զինված հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա: 

Նախնական տեղեկություններով՝ նշվում էր երկու անձի մասնակցությամբ իրականացված հարձակման մասին, որոնցից մեկը եղել էր տղամարդ, իսկ մյուսը՝ կին:

Ավելի ուշ Յերլիքայան հայտնել էր, որ զինված հարձակման ետևում կանգած է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամները: 

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել է 1 քաղաքացի, վիրավորվել՝ 6-ը, որից 3-ը եղել է ոստիկան: Հարձակում իրականացնողները մահացել են տեղում՝ ոստիկանների կողմից ձեռնարկված կանխիչ գործողությունների արդյունքում: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}