Իրավական15:46, 20 Փետրվար 2024
Թուրքիայում ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է սկանդալային գրառման համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փաստաբան Ֆեյզա Ալթունը սոցցանցում գրառում է արել՝ նշելով. «Տրանսգենդեր երեխաներ կան»։
Այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և որակվել է, որպես իսլամին ուղղված վիրավորանք և մանկապղծության կոչ անող ակնարկ։
Նշվում է, որ վերոնշյալ գրառման համար Բեյքոզի հանրապետական դատախազության կողմից Ֆեյզա Ալթունին առաջդրվել է մեղադրանք՝ «Հանրությանը ատելության և թշնամանքի դրդելու» հոդվածի հատկանիշներով։ Նա բերման է ենթարկվել։
Այդ սկանդալային գրառմանն անդրադարձել է Նիդեռլանդների վարչապետ Գերտ Վիլդերսը, ով հաճախ է անդրադառնում թուրքական իշխանություններին և Թուրքիայում կատարվող իրադարձություններին։ Վիլդերսը, ի աջակցություն թուրք փաստաբանի, սոցցանցում տեղադրել է․ «Ֆեյզա Ալթունը հերոս է» գրառումը։ Թուրքական լրատվամիջոցները Նիդերլանդների վարչապետին պիտակավորել են որպես իսլամաֆոբիայի և ռասիսզմի քարոզիչ և քննադատել Ֆեյզա Ալթունին աջակցելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |