Իրավական16:41, 23 Փետրվար 2024
MİT-ը հայտնում է PKK-ի ղեկավար անդամներից մեկի ձերբակալության մասին

«Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության» (MİT) և Ոստիկանության գլխավոր վարչության կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամ համարվող Մուրադ Քըզըլը:
Գործողությունն իրականացվել է Թուրքիայի սահմաններից դուրս՝ Քըզըլի Եվրոպա մեկնելու ճանապարհին:
Թուրքական քարոզչամեքենան Քըզըլին համարում է PKK-ի և Թուրքիայի կողմից դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK)-ի ղեկավար շրջանակների անդամ:
Թուրքական կողմի պնդմամբ՝ նա այդ կառույցին անդամակցել է 2015-ին և որպես ղեկավար մարմնի անդամ գործունեություն ծավալել Սիրիայում և Իրաքում:
Նրան մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մասին հոդվածի հատականիշներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |