Իրավական13:44, 26 Փետրվար 2024
ԱՄԴ-ում Թուրքիայի փոխարտգործնախարարի Գազայի թեմայով ելույթը

Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզն արդարադատության միջազգային դատարանում է (ԱՄԴ): Նրա գլխավորած պատվիրակությունը դատարանում Թուրքիայի անունից ելույթ է ունեցել «Իսրայելի կողմից Պաղեստինի բռնազավթման իրավական հետևանքները» թեմայով լսումների ժամանակ։ Թուրքական կողմը դատարանում նշել է, որ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ դրսևորվում է անարդարություն:
Բացի այդ, ելույթի մեջ տեղ է գտել հետևյալը. «Թուրքիան չի կարող անտեսել այժմ Իսրայելի օկուպացման տակ գտնվող պաղեստինյան հողերի կարգավիճակի փոփոխման շուրջ իրականացվող աշխատանքները: Այս պահին Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող հարձակումների նկատմամբ ևս չի կարող անտարբեր լինել»:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբվորման կողմից Իսրյալեի ուղղությամբ իրականացված հարձակումից հետո և մինչ օրս շարունակում է մնալ սրված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |