Իրավական11:05, 04 Մարտ 2024
Թուրքիան մտադիր է փոխել գործող սահմանադրությունը

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) դադարեցվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները մինչև կավարտվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մարտյան ընտրությունները։
Թուրքական մեդիայում նշվում է, որ այն օրակարգ կվերադառնա մարտի 31-ից հետո և դրա հետ կապված աշխատանքները կընթանան մեծ թափով:
Նշվում է նաև, որ իշխանությունները նոր սահմանադրության հարցում փորձելու են համաձայնության գալ այլ քաղաքական կուսակցությունների հետ:
Որպես նմանօրինակ գործողություններ հիշատակվում են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի այցերը Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP), «Լավ» կուսակցության (İYİ) և «Ապագա» կուսակցության (Gelecek) գրասենյակներ, ինչպես նաև հանդիպումը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հետ:
Նոր սահմանադրության ստեղծման աշխատանքներում ներգրավվելու են նաև համալսարանները, քաղաքացիական, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները:
Այդ ամենը համակարգելու նպատակով խորհրդարանում մանդատ ունեցող բոլոր կուսակցությունների անդամներից կազմվելու է աշխատանքային խումբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |