Իրավական15:35, 26 Մարտ 2024
«Crocus City Hall»-ի ահաբեկիչներից մեկը ՌԴ մեկնելուց առաջ մնացել է Ստամբուլի «Fatih» հյուրանոցում

Մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում իրականացրած ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը խոստովանել է, որ հարձակումից առաջ եղել է Թուրքիայում։ Մյուս մեղադրյալը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից։
Մասնավորապես իր օգտահաշվում Շամսիդին Ֆարիդունին 8 հրապարակում է արել մեկ օրում՝ փետրվարի 23-ին։ Գրեթե բոլոր լուսանկարների համար որպես տեղակայման վայր նշված է «Աքսարայ, Ստամբուլ» :
Լուսանկարների մեջ կա նաև Ֆարիդունիի լուսանկարը, ինչպես նաև, ենթադրաբար, Ֆաթիհ մզկիթում կատարված լուսանկարներ։ Ստամբուլում նա մի քանի օր մնացել «Fatih» հյուրանոցում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները պարզել էին, որ Մերձմոսկովյան «Crocus City Hall» բիզնես կենտրոնում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսը հավանաբար ցուցումներ են ստացել Թուրքիա մեկնելիս, մնացածը հայտնաբերվել և ներգրավվել են հանցագործության մեջ արդեն Ռուսաստանի տարածքում։
Ռուսաստանի իրավապահներն արդեն ձերբակալել են 147 անձի, որոնք կասկածվում են Թուրքիայում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |