Իրավական09:08, 02 Ապրիլ 2024
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների շուրջ վիճաբանությունների հետևանքով սպանվել է 6 մարդ

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին նախորդած օրերից մինչ ընտրության օրը այդ թեմայի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել և վիրավորվել:
Ինչպես նշվում է թուրքական մեդիայում, մարտի 17-ից հետո նման վիճաբանությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 63-ի, այդ թվում՝ մեկ ոստիկան:
Դեպքերի առթիվ որպես կասկածյալ մի շարք նահանգներում, շրջաններում և քաղաքաներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 26 մարդ, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ: Նրանցից 2-ը կալանավորվել են:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որոնցում ձայների 37.77 տոկոսով հաղթանակ է տարել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):
Այդ ուժը 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |