Իրավական10:50, 04 Ապրիլ 2024
Թուրքիայի իշխանությունները շարունակում են թիրախավորել լրագրողներին
Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական իքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներով հաղթած ընդդիմադիր կուսակցության թեկնածուին Վանի քաղապետի պաշտոնը ստանձնել թույլ չտալու պատճառով հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել:
Երկրի տարբեր հատվածներում՝ Վանից մինչև Սիիրթ զանգվածային անկարգություններ և ցույցեր էին:
Թուրքական ընդդիմադիր մամուլի համաձայն՝ այդ իրադարձությունները լուսաբանող 3 լրագրող է ձերբակալվել է։
Արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում ձերբակալվել են թուրքական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակից Ֆերհադ Սեզգինը և «Yeni Yaşam» թերթի թղթակից Սեմա Քորքմազը:
«Yeni Yaşam»-ի լրագրողներից Մեդինե Մամեդօղլուն էլ ձերբակալվել է Վանում:
Նշվում է, որ ոստիկանությունը Սեզգինին ձերբակալել է բռնի ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով էլ կոտրվել է լրագրողի տեսախցիկը:
Հիշեցնենք, որ ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չէր տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլում նշվում էր, որ նրանից ետ էր վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասին:
Այդ պատճառով ընդդիմադիր գործիչ Զեյդանը ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել իշխանությունների արած այդ քայլի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |