Իրավական12:52, 09 Ապրիլ 2024
Թուրքիան վերացրել է Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը

Մարտի 22-ին Մոսկվայում Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո պարզվել էր, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ են։
Այդ հանգամանքը հաշվի առնելով, Թուրքիան հայտարարել է, որ վերացրել է Տաջիկստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումը, ըստ որի 2021-ից սկսած Տաջիկստանի քաղաքացիները կարող էին առանց մուտքի վիզայի մտնել Թուրքիա և մնալ 90 օր։
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների նշմամբ, այս մասին Թուրքիայի իշխանությունները տեղեկացրել են Տաջիկստանի իշխանություններին և նշել, որ ապրիլի 20-ից սկսած Տաջիկստանի այն քաղաքացիները, ովքեր չեն լքի Թուրքիան, կարտաքսվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |