Իրավական13:51, 17 Ապրիլ 2024
Թուրքիայում Քոբանիի դատավարության հերթական լսումներն են

Ապրիլի 17-ին Թուրքիայի Սինջանի 22-րդ քրեական դատարանում հրավիրվել են «Քոբանիի դատավարություն» անունով հանրությանը հայտնի դատական գործով հերթական լսումները:
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:
Նրանց թվում է նաև Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրտական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ ու կենտրոնական կառավարման խորհրդի և կուսակցության այլ անդամներ:
Դատավարության նիստին հեռահաղորդակցման կապի միջոցով մասնակցում է նաև ԺԴԿ-ի նախկին համանախագահ և այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |