Իրավական11:09, 15 Մայիս 2024
Օսման Քավալայի գործը քննող դատավորների կազմը փոխվել է
Թուրքիայում Գեզի այգու բողոքի ցույցերի մասնակցության և դրա ֆինանսավորման մեջ մեղադրվող հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալայի գործն իր փաստաբանի բողոքարկման հիման վրա կրկին քննվելու է դատարանում: Վերջինս դատապարվել էր ցմահ ազատազրկման:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախատեսված ընթացակարգով դատական գործընթացի կազմակերպման շրջանակներում ներգրավված դատավորների կազմը փոխվել է:
Հավելենք, որ Քավալան տարիներ շարունակ աջակցել է հայերին ու Հայաստանին, պայքարել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
Նա բազմիցս եղել է Հայաստանում, իսկ ամեն անգամ Երևան այցելելիս հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |